Հարցեր եւ պատասխաններ

Հարց բժշկին

Հարգելի այցելու դուք կարող եք ուղղել մեր առաջատար մասնագետներին ձեզ հուզող բոլոր հարցերը և րոպեններ անց համապատասխան մասնագետի կողմից կստանաք ձեր հարցի պատասխանը։

Հարցերը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտոնային հասցեին` fanarjyan.fc@gmail.com

Տիգրան Հակոբյան

Ես սերմնահեղուկ եմ հանձնել հետազոտության և ստացել եմ եզրակացություն․ ցածր թափանցող հատկություն։ ի՞նչ է դա նշանակում։

Թափանցող հատկությունը, այլ խոսքերով, սպերմատոզոիդների շարժունակությունն է։ Այն շատ բանով կախված է առողջության ընդհանուր վիճակից։ Դրանց վրա ազդում են գերհոգնածությունը, հյուծումը, ալկոհոլի չարաշահումը, չափազանց սեռական ակտիվությունը կամ, ընդհակառակը, սեքսի պակասը։ Ստանալով հետազոտության արդյունքները՝ դիմեք ուրոլոգի խորհրդվատությանը և նա համապատասխան բուժման կուրսեր կնշանակի։

Արմեն Սարգսյան

Ես վերջերս եմ ազատվել բանտից։ Կարո՞ղ է օնանիզմով երկար զբաղվելը հանգեցներ պրոստատիտի։

Եթե ձեռնաշարժությունը չափից ավել չի եղել, այլ թելադրված է եղել բնական պահանջմունքներով, դա նույնիսկ պրոստատիտի կանխարգելում է։ Այսպիսով սեռական ոլորտն ազատվում է կանգից։

Արշակ Բաբայան

Վերջերս աջ ամորձիում հայտնվել է մղկտացնող ցավ, և այն ձախից մեծացել է։ Ի՞նչ է սա՝ ճոխվա՞ծք։ սրանից հետո իմպոտեցիա՞ն է սպառնում։

Նախ ասեմ, որ ճոխվածքից իմպոտենցիա չի լինում։ Երկրորդ՝ այն, ինչ նկարագրում եք, ճոխվածքի նման չէ։ Ճոխվածքի ժամանակ ցավը սուր է, իսկ ամորձու չափսերը մեծանում են մի քանի անգամ։ Ավելի շուտ, դա սովորական սպերմայի կանգ է։ Բուժումը հեշտ է և հաճելի. կանոնավոր սեռական կյանք։